ԱՄՆ Օհայո նահանգում բեռնատարի վարորդը, հենց ընթացքի ժամանակ նոութբուքը դրել է ծնկներին ու «պոռնո» է դիտել: Նա այնքան է տարվել ֆիլմով, որ մոռացել է ճանապարհի մասին եւ «տակով արել» դիմացը կայանած մեքենան, հաղորդում է New York Post-ը:
Մեքենայում այդ պահին կին է եղել, ով, սպասում էր ամուսնուն: Հարվածից, մեքենան առաջ է գնացել եւ իր հերթին հարվածել եղջերուին:
Պոռնո ֆիլմով տարված 45-ամյա տղամարդու բեռնատարն այնպես է հարվածել դիմացի մեքենային, որ այդ մեքենայում գտնվող կինը մահացել է նախքան փրկարարների ժամանումը:


























