Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրինագծի քննարկման շրջանակում կազմակերպում է խորհրդարանական լսումներ:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ լսումները տեղի կունենան սեպտեմբերի 7-ին: