Ադրբեջանում հայտնի է դարձել ընդդիմադիր երեք կուսակցությունների՝ «Քաղաքացիների եւ զարգացման», Լիբերալ եւ Կանաչների կուսակցությունների կազմած բլոկի նոր անունը։
Ինչպես սեպտեմբերի 2-ին Trend ադրբեջանական գործակալությանն ասել է «Քաղաքացիների եւ զարգացման» կուսակցության առաջնորդ Ալի Ալիեւը, բլոկը կկոչվի «Հանուն մարդու»։
Խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում նախանշված են նոյեմբերի 7-ին։ Սկսած 2005 թվականից՝ դրանք անցկացվում են մեծամասնական կարգով։




























