Հայ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը «Լինեքս-Մեջիք» թիմի կազմում նվաճել է Իսպանիայի փոխչեմպիոնի տիտղոսը: Գաբրիելյանի թիմակիցներն են եղել Ալեքսեյ Շիրովը, Ռուսլան Պոնոմարյովը, Իվան Չեպարինովը, Մանուել Պերեսը եւ Սերխիո Ռոչան:
Եզրափակիչում Գաբրիելյանի թիմը 1,5:4,5 հաշվով պարտվել է «Կասպարովի միջազգային դպրոց – Մարկոտե» թիմին, որի կազմում հանդես են եկել Վուգար Գաշիմովը, Ֆրանսիսկո Վալյեխոն, Յան Սմիթսը, Յան Գուստաֆսոնը, Իվան Սալգադոն եւ Ալեքսանդր Գրաֆը:
Իսպանիայի թիմային առաջնություն: Եզրափակիչ
«Լինեքս-Մեջիք» - «Կասպարովի միջազգային դպրոց - Մարկոտե» 1,5-4,5
Ալեքսեյ Շիրով – Վուգար Գաշիմով - 0:1
Ռուսլան Պոնոմարյով – Ֆրանսիսկո Վալյեխո - 0,5-0,5
Գաբրիել Սարգսյան – Յան Սմիթս - 0:1
Իվան Չեպարինով – Յան Գուստաֆսոն - 0,5-0,5
Մանուել Պերես – Իվան Սալգադո - 0:1
Սերխիո Ռոչա – Ալեքսանդր Գրաֆ - 0,5-0,5




























