Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հանձնարարականով Լոռու մարզի Բնապահպանության պետական տեսչության բաժնի տեսուչները  մեկնել են լրատվամիջոցներում բարձրացված ահազանգի հետքերով:

Նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ ԲՊՏ  Լոռու տարածքային տեսուչները համագործակցելով ՀՀ տարածքային ոստիկանության եւ  «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ հայտնաբերել են հատված ծառերը   եւ հաշվարկել   բնությանը հասցված վնասը: 

Պարզվել է, որ Լոռու մարզի Վահագնաձոր գյուղի բնակիչ Մհեր Ղուկասյանը հատել է վեց ծառ, 4-ը` բոխի  եւ  2-ը`հաճարենի:

Հաշվարկվել է բնությանը հասցված վնասը, ինչը կազմել  է 442.500 դրամ:

ՀՀ ԲՆ Լոռու մարզային տեսուչները,  ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացրել են շրջայցեր, ինչի արդյունքում հայտնաբերվել է հատված եւս 5 ծառ, 3-ը` հաճար, 2-ը` բոխի: Հաշվարկվել է բնությանը պատճառված վնասը ինչը կազմել է 222.000 դրամ:

Գործերը գտնվում են  Լոռու մարզային վարչության  Գուգարքի բաժնում: