Չինական Quihoo 360 ընկերության հետազոտողները լուրջ թերություն են հայտնաբերել  Android-ով կառավարվող սմթարֆոններում, որոնք վերաբերում են ներկառուցված Chrome բրաուզերին։ Ամենասարսափելին այն է, որ չարամիտները բառացիորեն մեկ ոչ բարդ քայլով կարող են ջարդել օտար սմարթֆոնը, գրում է  Hi-Tech.Mail.ru-ն։.

Մասնագետների կարծիքով նույնիսկ նորագույն ОС Android Marshmallow տարբերակում այդ թերությունը վերացնել չի հաջողվել։  Ինչպես պարզվել է, ամեն ինչի մեղավորը  JavaScript v8-ն է։ Սմարթֆոնի վարակման համար հերիք է, որ տերը ընդամենը մի կայք այցելի, ինչից հետո խարդախը լիակատար վերահսկողություն կստանա սարքի նկատմամբ։ Նա կկարողանա առանց բջջայինի տիրոջ իմացության ծրագրեր տեղադրել։  

Quihoo 360-ի աշխատակիցները որոշել են չբացահայտել ջարդման ամբողջ ալգորիթմը, սակայն անմիջապես թերության մասին տվյալներն  ուղարկել են Google ընկերություն։ Դրա համար էլ հավանական է, որ  Chrome բրաուզերի թարմացում կթողարկվի, որում վտանգավոր էքսփլոյթներ չեն մնա։