Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը երկրորդ անգամ մերժել է տիեզերագնաց-բլոգեր Մաքսիմ Սուրաեւին Ռուսաստանի հերոսի կոչում տալ: Նշենք, որ Սուրաեւն առաջին ռուս տիեզերագնացն է, ով սկսեց բլոգ վարել տիեզերանավում:
Այդուհանդերձ, «Ռոսկոսմոսը» չի կորցնում հույսը: Նրանք Սուրաեւին հերոսի կոչում տալու առաջարկով նամակ են հղել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին: «Կրկնակի անգամ փաստաթղթերն ուղարկվել են Ռուսաստանի ՊՆ: Ներկայումս, արդեն նման բովանդակությամբ նամակ ենք հղել ուղիղ երկրի նախագահին»,- նշված է «Ռոսկոսմոսի» կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:




























