Sեպտեմբերի 2-ին Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպում է ունեցել Սիրիայի Ժողովրդական Ժողովի նախագահ Մահմուդ Աբրաշի հետ եւ նրան փոխանցել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նամակը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սիրիայի Ժողովրդական Ժողովի նախագահի խնդրանքով դեսպան Փոլադյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի նախապատմությունը, Հայաստանի դիրքորոշումն` ուղղված խաղաղ կարգավորմանը, ինչպես նաեւ գործընթացի վերջին զարգացումները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ընթացիկ տարում Սիրիա կատարելիք պաշտոնական այցի հետ կապված հարցեր: