18-ամյա Թաջադին Նուրեդդին օղլի Սադիգովն օգոստոսի 10-ին ինքնակամ լքել է Գյանջայում տեղակայված N զորամասը, որտեղ պարտադիր զինվորական ծառայություն էր անցնում:
Երիտասարդի ծնողները պնդել են, որպեսզի նա վերադառնա զորամաս, սակայն նա կտրականապես հրաժարվել է դա անել: Երիտասարդն ինքնասպանության փորձ է արել` խմելով քացախաթթու:
Օգոստոսի 23-ին Սադիգովը տեղափոխվել է բժշկական կլինիկական կենտրոն, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել երիտասարդի կյանքը: Դասալիքը մահացել է սեպտեմբերի 1-ին, հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը:
Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հաստատել է այս փաստը: Ներկայումս փորձում են պարզել երիտասարդի ինքնասպանության պատճառները:




























