Հանդբոլի տղամարդկանց Իրանի, Վրաստանի, Բելառուսի եւ Հայաստանի հավաքականների մասնակցությամբ Վանաձորում մեկնարկեց ՀՀ Վարչապետի գավաթի երկրորդ միջազգային խաղարկությունը: Շրջանաձեւ մրցակարգով անցկացվող մրցաշարի առաջին խաղում Իրանի հավաքականը 33:28 հաշվով պարտության մատնեց վրացիներին:
Հայաստանի հավաքականը, որը համալրել են նաեւ ֆրանսահայ մարզիկներ 20:37 հաշվով պարտվեց Բելառուսի հավաքականին: Մրցաշարի հաղթողը հայտնի կդառնա սեպտեմբերի 4-ին:



























