«Պրոտոն-Մ» հրթիռից անջատված մասն ընկել է Տոմսկի մարզի Վերխնեկետսկի շրջանում։ Ոչ ոք չի տուժել, 16 մարդ նախօրեին տարհանվել էին անկման ենթադրյալ գոտուց, մարզից հայտնել են «ՌԻԱ Նովոստիին»:
Չորքշաբթի՝ Մոսկվայի ժամանակով 4:3-ին «Բայկոնուր» տիեզերակայանից տիեզերք է թռել ռուսական «ԳԼՈՆԱՍՍ» համակարգի տիեզերական ապարատների խումբը, որն ամերիկյան GPS համակարգի նմանօրինակն է հանդիսանում։



























