Եթե ահաբեկչական խմբավորումներից կիբեր հարձակումները շատանան, «Կասպերսկու լաբորատորիան» պատրաստ է պաշտպանել միլիոնավոր օգտատերերի։ Այս մասին նոյեմբերի 16-ին Երեւանում լրագրողներին ասել է «Կասպերսկու լաբորատորիայի» հիմնադիր Եվգենի Կասպերսկին՝ ելույթ ունենալով «ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ի ընկերությունում։

Հարցին, թե ինչպես կարող է լաբորատորիան պայքարել ԻՊ-ի դեմ, Կասպերսկին նշել է, որ իր թիմը միայն պաշտպանության միջոցներ է մշակում, այլ ոչ թե հարձակման եւ չի միջամտում ուրիշի ցանցերին։

Ինչ վերաբերում է նրան, թե օգտագործում է արդյոք ԻՊ-ը Կասպերսկու հակավիրուսը, հիմնադիրը նշել է, որ քանի որ ԻՊ-ը հակաօրինական կազմակերպություն է, ապա օրինական ճանապարհով այդ հակավիրուսից օգտվել բնականաբար չի կարող։

«Իսկ եթե ինչ-որ մեկը որոշի կիբեր հարձակումներ իրականացնել, ապա մենք կսկսեք զբաղվել մեզ բոլորիս այդ հարձակումներից պաշտպանելու գործով»,- ասել է նա։