Սանկտ-Պետերբուրգի քաղաքային դատարանում վերսկսվել են Բորովիկով-Վոեվոդինի հանցախմբի գործով լսումները: Հանցախմբի անդամները մեղադրվում են ազգային հողի վրա կատարված հարձակումների եւ սպանությունների մեջ:
Դատավարության գլխավոր ինտրիգը դարձել է դատահոգեբուժական փորձաքննության արդյունքները: Ալեքսեյ Վոեվոդինը հենց դատարանի դահլիճում փորձել է կտրել իր կոկորդը: Փորձագետները եզրակացրել են, որ նա փորձել է հոգեկան խանգարում բեմադրել, սակայն դատարանը չի դադարեցրել Վոեվոդինի նկատմամբ հետապնդումը:
Հունիսի սկզբին նիստերից մեկում Վոեվոդինը ցուցադրաբար ինքնասպանության փորձ էր արել:
Սեպտեմբերի 2-ի նիստում պարզվել է, որ փորձաքննությունը պատրաստ է, իսկ Վոեվոդինը լիովին մեղսունակ է: Փորձագետների եզրակացությունները զայրացրել են հանցագործին եւ նա սպառնացել է սպանել դատավորին:
Քննության տվյալներով, Ալեքսեյ Վոեվոդինն ու Դմիտրի Բորովիկովը 2003թ. ծայրահեղական խումբ են ստեղծել՝ բաղկացած 15 անձից: Չարագործները հարձակումներ էին իրականացրել կովկասցիների, ասիացիների եւ աֆրիկացիների նկատմամբ, սպանելով մի քանիսին:




























