Մոսկվայի հյուսիս-արեւմուտքում ուզբեկական սրճարանի վրա հարձակումը կարող է կապված լինել գույքային վեճի հետ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը:
«Ներկայումս, հարձակվողների բնակարաններում խուզարկություններին զուգահեռ, ոստիկանությունն ուշադիր կերպով ուսումնասիրում է այդ հաստատության ֆինանսատնտեսական փաստաթղթերը»,-հաղորդել է գործակալության զրուցակիցը:
Լրատվամիջոցների փոխանցմամբ, նոյեմբերի 15-ի երեկոյան 20 անհայտ անձինք, դիմակներով եւ բեյսբոլի մականներով զինված հարձակվել են «Ես Սամարղանդ եմ» անունը կրող սրճարանի վրա: Սրճարանի աշխատակիցներից մեկը դուրս է թռել երկրորդ հարկից:




























