Իրանի զինուժը մտադիր է երկօրյա մասշտաբային զորավարժություններ անցկացնել նոյեմբերի 17-18-ին, որի կոդային անվանումն է. «Մուհամեդ մարգար-3»: Զորավարժությունները կանցկացվեն երկրի հյուսիս-արեւելքում, հաղորդում է ISNA-ն՝ վկայակոչելով Զինված ուժերի հրամանատարությունը:

Գործակալության փոխանցմամբ, զորավարժություններին կմասնակցեն Իրանի հետեւակային զորքերը, հրետանին ու զրահատեխնիկան:

«Իրանը բախվել է նոր տեսակի սպառնալիքի՝ անուղղակի պատերազմների, որտեղ գործող անձինք ահաբեկչական խմբավորումներն են»,-ասել է Իրանի ցամաքային զորքերի հրամանատար Ահմադ Ռեզա Փուրդաստանը՝ հավելելով, որ զորավարժությունները պայմանավորված են նաեւ այդ հանգամանքով: