Anonymous հաքերային խումբը խոստացել է ուժեղացնել պայքարը «Իսլամական պետության» դեմ՝ ի պատասխան Փարիզում կատարված ահաբեկչությունների: Այս մասին ասված է խմբի ներկայացուցիչների անունից տեսագրված տեսաուղերձում: Այն հայտնվել է մի քանի լեզուներով, տեսագրությւոնները տեղադրվել են YouTube սերվիսում՝ այն ալիքների վրա, որոնք ենթադրաբար Anonymous –ին են պատկանում:
Անգլալեզու տարբերակում խումբը խոստացել է առայսօր կատարվածներից ամենազանգվածային կիբերհարձակումն իրականացնել սոցցանցերում ԻՊ կողմից գործածվող աքաունթների վրա:
Anonymous -ի աքաունթներից մեկի աշխատակազմը «Թվիթեր» միկրոբլոգների սերվիսում շեշտել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Anonymous –ը դատապարտում է ահաբեկիչների գործողությունները, հայտոնւմ է Lenta-ն:





























