Անհայտ տեխնիկական պատճառներով Ադրբեջանի ամբողջ տարածքում անջատվել է ինտերնետը: Այս մասին haqqin.az–ին հայտնել են Կապի ու բարձր տեխնոլոգիաների նախարարությունից:

Ինտերնետն անջատվել է ժամը 16:10-ին՝ խափանելով երկրի գրեթե բոլոր ինտերնետ փրովայդերների, ինչպես նաեւ բջջային օպերատորների աշխատանքը:

Բջջային ինտերնետից կարող են օգտվել միայն Bakcell օպերատորի օգտատերերը:

Նախնական տեղեկություններով, ինտերնետի անջատման պատճառն է դարձել հեռահաղորդակցության փրովայդեր Delta Telecom-ում ծագած տեխնիկական խնդիրները: