Իռլանդացի Ջոզեֆ Գրիֆին ինտերնետի աստղ է դարձել՝ պատահաբար սելֆիի ռեժիմով նկարահանելով իր այցելությունը Լաս Վեգաս։ Տեսանյութը հրապարակվել է YouTube-ում եւ այս պահին արդեն 1.5 մլն դիտում է բերել։ Ինչպես հայտնել է իռլանդացու որդի Էվան Գրիֆինը, նա տեսախցիկը տվել էր հորը, սակայն չէր բացատրել, թե ինչպես է պետք օգտվել դրանից։ Արդյունքում նրա հայրը ողջ ընթացքում նկարահանել է միայն իրեն՝ անգամ չկասկածելով այդ մասին։

Հոլովակը ստացել է «Իռլանդացին Վեգասում» անվանումը։