Սեպտեմբերի 1-ին ՀՀ Արդարդատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկությունից ոստիկանության Էրեբունու բաժնում նյութեր են ստացվել, որ օգոստոսի 25-ին, ժամը 17.20-ին, կալանավոր, 32-ամյա Արթուր Ն.-ի hամար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցի 7 դեղահաբ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Նույն օրը, ժամը 18.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի եւ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության ծառայողները թմրամիջոց պահելու եւ իրացնելու կասկածանքով «Հրազդան» քրեակատարողական հիմնարկության մոտից բերման են ենթարկել 33-ամյա Զոհրաբ Գ.-ին եւ 52-ամյա Լեւոն Տ.-ին` վերջինիս պատկանող «Մերսեդես ՄԼ-320» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ:
Խուզարկությամբ ավտոմեքենայի առջեւի աջ դռան միջից հայտնաբերվել է 0.4 գ ափիոնանման զանգված եւ 2 դեղահաբ:
Զոհրաբ Գ.-ն հայտարարել է, որ նշված զանգվածը ափիոն թմրամիջոց է եւ պատկանում է իրեն:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:



























