Ռուսաստանում սեպտեմբերի 3-ին նշում են ահաբեկչության դեմ պայքարում համերաշխության օրը:
Մոսկվայում եւ այլ քաղաքներում ահաբեկչությունների զոհվածների հիշատակի միջոցառումներ են անցկացվելու:
ՌԴ մայրաքաղաքում հիշում են մետրոյում վերջին ահաբեկչության զոհերին: Մարտի 29-ին մետրոյի «Լյուբյանկա» եւ «Պարկ կուլտուրի» կայարաններում երկու պայթյուն էր որոտացել: Զոհվել էին 39, վիրավորվել 78 մարդ:
Մոսկվայի 11 վայրերում հարյուրավոր երիտասարդներ են հավաքվելու: Նրանք հիշատակի ցույցեր են անցկացնելու եւ ծաղիկներ են դնելու Զուրաբ Ծերեթելիի «Բեսլանի ողբերգության զոհերի հիշատակին» հուշահամալիրին: Ամենաբազմամարդ հանրահավաքը կկայանա Դուբրովկայում՝ Թատերական կենտրոնի մոտ: Բոլոր ցույցերն ավարտվելու են լռության րոպեով:




























