«Հայաստանից Իրան ոչխարներ արտահանելու գործն անչափ դուր է եկել ոմանց: Այս օրերին Ապարանի Երնջատափ գյուղում գյուղացիներից ոչխար գնելու գործընթաց է գնում: Ոմն Պարգեւ (Թոթոլ մականունով) նվազագույնը 50 հազար դրամ է տալիս մեկ ոչխարի դիմաց եւ մոտակա գյուղերի բնակիչներից անսահմանափակ քանակի ոչխար գնում: Նկատենք, որ այս գյուղը ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանի գյուղն է, իսկ Հայաստանից ոչխար արտահանելու բիզնեսը, ասում են, պատկանում է  Սաշիկ Սարգայնին»,-գրում է «Հրապարակ» օրաթերթը: