Տաջիկստանի հյուսիսում գտնվող Խուջանդ քաղաքում ոստիկանության Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի տարածաշրջանային վարչության շենքում պայթյուն է որոտացել:

20 մարդ ծանր վիրավորվել է, «ՌԻԱ Նովոստիին» հաղորդել է ՆԳՆ մամուլի ծառայությունը:

«Թեթեւ մարդատար մեքենան, որն ականապատված է եղել, խոյահարել է շենքի պատը»,- նշել են ՆԳՆ-ից: Պայթյունի արդյունքում ամբողջությամբ ավիրվել է շենքի աձ թեւը:

Ավելի վաղ հաղորդվել էր, թե պայթուցիկ սարքը աշխատել է շենքի ներսում:

Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն: