Հինգշաբթի օրը` սեպտեմբերի 2-ին Նյու Յորքում կասկածելի մեքենա է հայտնաբերվել, որը սակայն, պարզվել է, որեւէ վտանգ չի ներկայացնում: Ոստիկանությունը սահմանափակել է տրանսպորտի եւ հետիոտների երթեւեկությունը Պարկ Ավենյուի շրջանում:
Տեղական իշխանությունների տեղեկություններով, կասկածելի սեւ Mercedes մեքենան կայանված է եղել է Մանհեթենի արեւելյան մասում 51-րդ փողոցի եւ Պարկ-Ավենյուի հատման կետում: Անցորդների կասկածը հարուցել է մեքենայում գտնվող մի անհայտ եւ մեծ իր:
Մեքենայի սեփականատերը չի հայտնաբերվել եւ ոստիկանությունը ահազանգ է հնչեցրել:
Իրավապահները հատուկ սարքավորումներով հետազոտել են մեքենան եւ պարզել, որ այն որեւէ վտանգ չի ներկայացնում քաղաքացիների եւ զբոսաշրջիկների համար:
Այս տարվա մայիսին Մանհեթենում կանխվել էր մեկ այլ մեքենայի պայթեցում: Ահաբեկչության փորձից հետո կասկածելի մեքենաներն ավելի խիստ հսկողության են ենթարկվում:




























