ԱՄՆ առափնյա սպանության ծառայությունը հերքել է տեղեկությունները, թե Mariner Energy ընկերության վթարված նավթահորից նավթի արտահոսք է եղել, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:
Ուղղաթիռներից եւ մոտորանավակներից դեպքի վայրի հետազոտումը նավթի արտահոսքի որեւէ հետք չի հայտնաբերել: Ըստ Mariner Energy-ի ներկայացուցիչների, նավթահորը չի գործել եւ նավթի արդյունահանում չի իրականացվել:
Միեւնույն ժամանակ, արդեն մարվել է բռնկված հրդեհը: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 5 նավեր: Պայթյունի եւ հետագա հրդեհի պատճառները պարզվում են:
Mariner Energy-ի նավթահորում պայթյունը տեղի էր ունեցել սեպտեմբերի 2-ին: Հարթակում աշխատող 13 հոգին էլ փրկվել են:




























