Ֆոտոլրտեսները մեզ նոր տեղեկատվություն են բերել. համացանցում հայտնվել են Samsung-ի նոր սմարթֆոնների լուսանկարները: Խոսքը երկրորդ սերնդի Galaxy A5-ի եւ Galaxy A7-ի մասին է:

Հայտնի է դարձել, որ Galaxy A5-ի վրա Full HD 5,2 դյույմանոց դիսփլեյ կտեղադրեն: Խոսում են նաեւ, որ առկա կլինի 8-միջուկանի պրոցեսոր, որի տակտային հաճախությունը կկազմի  ,6 ԳՀց, Mali-T720 գրաֆիկայով: Ակնկալվում է, որ սարքը 2 գիգաբայթ օպերատիվ հիշողություն կունենա եւ 16 Գբ ֆլեշ-կուտակիչ: Սարքը կաշխատի  Android 5.1.1.-ով:

Լուսանկարին նայելիս երեւում է, որ սարքի հետեւի պատյանը ապակուց կլինի, մետաղյա շրջանակով, տեղեկացնում է  Informing-ը:

Նման  բնութագրեր ունի նաեւ Galaxy A7-ը.  5,5 դյույմանոց Full HD էկրան,  3 գիգաբայթ օպերատիվ հիշողություն, 16 Գբ ներկառուցված հիշողություն, որը կընդլայնվի  microSD-քարտերով: Նորույթը կհիմնվի նաեւ Android Lollipop-ի վրա:

Սմարթֆոնների արժեքի եւ վաճառքի հանվելու ժամկետների մասին առայժմ ոչինչ հայտնի չէ: 

Վերոհիշյալ տեղեկություններից բացի, հայտնի է դարձել նաեւ, որ շուտով  Samsung-ը նոր ծալովի հեռախոս կթողարկի: Նորույթը ապակուց ու մետաղից կլինի, շատ նման  Galaxy S6-ին: Իսկ հետեւի մասը շատ հիշեցնում է Note 5-ը: Բառացիորեն մի քանի օր առաջ սարքը թեստ է անցել ՉԺՀ-ում  TENAA-ի արտոնագիր ստանալու համար: