«Ժամանակ»-ը տեղեկացնում է, որ Դաշնակցության երեկ տեղի ունեցած հանրահավաքին չի մասնակցել հայտնի երգահան Ռուբեն Հախվերդյանը:
«Այս փաստը տարօրինակ է այնքանով, որ վերջինս աչքի է ընկնում Դաշնակցության հանդեպ համակրանքով, ու ինչպես նախընտրական քարոզարշավի, այնպես էլ ՀՅԴ կազմակերպած մյուս միջոցառումներին գրեթե միշտ ներկա է եղել: Ըստ որոշ լուրերի՝ Հախվերդյանի եւ Դաշնակցության միջեւ հիմա անջրպետ է առաջացել: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ անվանի երգահանը կողմ էր արտահայտվել, որ թուրքերը իր երգերի թողարկման իրավունք ստանան»,-գրում է թերթը:



























