Թուրքիայում քրդաբնակ Շրնաք նահանգի Իդիլի շրջանում քրդերի դեմ գործողություններից հետո ոստիկանության շենքի մոտ հավաքված  ոստիկանները յուրահատուկ ձեւով են նշել իրենց «հաղթանակը», ինչը մեծ արձագանք է գտել երկրում:

Սոցկայքերում արագորեն տարածվում է հիշյալ տեսանյութը, որում ոստիկանները «Կմեռնեմ քեզ համար իմ Թուրքիա» երգի ներքո բոլորով սկսում են օդ կրակել։

Սոցկայքերի ազգայնական հատվածը ողջունել է ոստիկաններին, իսկ առաջադեմ հատվածն ու քրդերն ուղղակի շեշտել են, որ տեղի ունեցածն ուղղակի սարսափելի է։