Գերմանիայի հարավում գտնվող Ֆրանկենֆելտ քաղաքի մոտ անհայտ անձը պատանդներ է վերցրել: Դանակով զինված տղամարդը գերեւարել է լիցքավորման կայանի հինգ աշխատակիցներին:

Ոստիկանության հետ բանակցություններից հետո, նա ազատ է արձակել բոլորին, բացի մի աղջկանից; Թաքնվելով նրա հետեւում՝ հանցագործը փորձել է մեքենա նստել, սակայն ոստիկաններից մեկը հասել եւ վնասազերծել է էլեկտրաշոկով:

Պատանդը չի տուժել, իսկ հանցագործին ձերբակալել են: Ներկայումս տեղական ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին ԱՄՆ-ում սպանվել էր արմատական ակտիվիստ Ջեյմս Լին, ով պատանդներ էր վերցրել Discovery հեռուստաալիքում: