Anonymous հաքերային խումբը գաղտնազերծել է «Իսլամական պետության» գրոհայինների Twitter-ի ավելի քան 5500 հաշիվները, ասված է խմբի Twitter-ի էջում։
Հաքերների տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ իրենց օգնությամբ սոցցանցի աշխատակազմը արգելափակել է 5500 հաշիվ, որոնք համացանցում զբաղվում էին զինյալներ հավաքագրելով, փոխանցում է Gazeta.ru-ն։
Միաժամանակ ԻՊ գրոհայինների համախոհները սկսել են ցուցումներ տարածել, թե ինչպես կարելի է խուսափել Anonymous-ի հաքերային գրոհներից։ Տվյալները հրապարակվում են Telegram հաշվից, որը, ինչպես հայտնում է ՌԲԿ-ն, վկայակոչելով Business Insider-ը, ամենայն հավանականությամբ կապ ունի ԻՊ հաքերների հետ։





























