Ռուսաստանի օդատիեզերական ուժերը Սիրիայում «Իսլամական պետություն» աբեկչական խմբավորմանը հոծ օդային հարված են հասցրել, թռիչքների թիվը կրկնապատկվել է: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության ղեկավար Սերգեյ Շոյգուն նախագահ Վլադիմիր Պուտինին իր զեկույցի ընթացքում:  

«Թռիչքների թիվը կրկնապատկվել է, ինչը հնարավորություն է տալիս հզոր ճշգրիտ հարվածներ հասցնել ԻՊ-ի ահաբեկիչներին Սիրիայի տարածքի ամբողջ խորությամբ», - ասել է ռազմական գերատեսչության ղեկավարը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստին»: 

Ռուսաստանը սիրիական ռազմական գործողություններում գործարկել է  ռազմավարական Տու-160 եւ Տու-95МС ռմբակոծիչներ, ինչպես նաեւ  12 Տու-22М3 ինքնաթիռ: Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, տեղեկացնում է  «Ինտերֆաքսը»: Հրթիռակիրները 34 թեւավոր հրթիռ են արձակել Հալեպի եւ Իդլիբի ուղղությամբ: Գրոհներ են իրականացվել նաեւ Ռաքքայում եւ Դեյր-էզ-Զորում նշանակետերի վրա:

Ռուսական ավիացիան Սիրիայում ահաբեկիչների 266 օբյեկտի ուղղությամբ  127 ռազմական թռիչք է իրականացրել, ոչնչացվել է  140 օբյեկտ, ասել է Շոյգուն Պուտինին ներկայացված զեկույցում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: 

Ռուսաստանի զինված ուժերը տասը արբանյակ են գործարկել Սիրիայում գործողությունների ապահովման համար, զեկուցել է Գլխավոր շտաբի պես Վալերի Գերասիմովը: «Մի շարք արբանյակների ուղեծիրների վերաուղղորդում եւ շտկում է իրականացվել, ինչը ապահովում է Սիրիայի տարածքի լուսանկարումը անհրաժեշտ պարբերականությամբ», - ասել է Գերասիմովը:

Սիրիայում ԻՊ-ի օբյեկտների ուղղությամբ հարվածներ հասցնելու համար հեռավոր թռիչքների 25 ինքնաթիռ է ներգրավվել, 8 Սու-34, 4 Սու-27, հստակեցրել է Գլխավոր շտաբի պետը:

Ինչպես զեկուցել է Գերասիմովը, սիրիական կառավարական ուժերը գրոհայիններից 500 քառակուսի կմ տարածքով  80 բնակավայր են ազատագրել: