Հայ ուսանողները համարում են, որ այսօր իրենց գլխավոր խնդիրը հին դասագրքերն են, բարոյապես մաշված ուսուցման մեթոդներն ու ուսումնական ծրագրերը։ Ուսանողների միջազգային օրը՝ նոյեմբերի 17-ին, NEWS.am-ի անցկացրած հարցախույզին մասնակիցների դժգոհում էին նաեւ ուսման վարձավճարների բարձր լինելուց, նաեւ ուսումն ավարտելուց հետո աշխատանք գտնելու հեռանկարի բացակայությունից։

«Հիմանական պրոբլեմն այն է, որ դասագրքերը, որոնցով դասավանդում են, հնացած են ու ոչ մի բանին պետք չեն։ Միայն դրանց գիտելիքներով չես կարող աշխատել։ Պետք է պրակտիկա անցնես, որը 99-%-ի դեպքում չի լինում»,- ասաց հարցման մասնակից մի ուսանող։

Ուսանողները կարծում են, որ ուսումնական ծրագրերում գերակշռում է տեսականը, իսկ պրակտիկան, որն անհրաժեշտ է աշխատելու համար, գրեթե չկա։

Ուսանողներից ոմանք էլ դժգոհում էին հայալեզու գրականության բացակայությունից։