Գեղաքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ, 28-ամյա Արման Կարապետյանը խոստովանել է, որ ինքն է սպանել իր տատին՝ 91-ամյա Սիրանույշ Կարապետյանին, ինչի համար զղջում է:

Ոստիկանության հրապարակած տեսանյութում Արման Կարապետյանը պատմել է, որ սկզբում մեկ, ապա երկու շշով հարվածել է տատի գլխին, ինչից հետո էլ տարեց կինը մահացել է:

«Ես ինձ չեմ արդարացնում, ես մեղավոր եմ, նենց չի, որ չեմ զղջում իմ արածի համար: Ես մի շշով խփեցի, զգացի, որ արդեն թփրտում էր, հետո երկուսով խփեցի, խռխռաց ու ֆսյո»,-խոստովանել է Արման Կարապետյանը:

Նշենք, որ 91-ամյա սպանված կնոջ տան խուզարկությամբ հայտնաբերվել են լուսանկարներ, որոնց վրա Արմանը ձախ ձեռքով ինքն իրեն ուղղված սպառնալիքներ էր գրել, օրինակ՝ «Արման տղա, էս անգամ պրծար, բախտդ բերեց, մենք քեզ կբռնենք», որպեսզի կոծկի իր արարքը: 

Արման Կարապետյանը կալանավորված է: Նախաքննությունը վարում է Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժինը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրիքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով՝ (շահադիտական նպատակներով սպանություն)

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանի Քանաքեռ համայնքի  Կամարակի փողոցում նոյեմբերի 5-ին սպանություն է տեղի ունեցել: NEWS.am-ին հայտնի էր դարձել, որ 29 տան տիրուհու դիակը հայտնաբերել են  ննջասենյակում արնաշաղախ վիճակում:

Ըստ նախնական տեղեկությունների` դիակի մոտ  կոտրված շշի բեկորներ են եղել: 91-այա կնոջ սպանությունն, ամենայն հավանականությամբ, կատարվել է գողություն կատարելու նպատակով, քանի որ տան իրերը թափթփված են եղել, տնից անհետացել են ոսկյա զարդեր ու գումար: Տանտիրոջ սպանության կասկածանքով ձերբակալվել է  նրա 28-ամյա թոռը, որը նախկինում դատապարտված եղել:

Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում