80 կազմակերպություններ, այդ թվում՝ Ամերիկայի հայկական համագումարը, նամակ են հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ կոչ անելով խոչընդոտել Դարֆուրում ցեղասպանության իրականացմանը:

Նամակում,  մասնավորապես, կոչ է արվում ճնշումներ բանեցնել Սուդանում Քարթունի վարչախմբի վրա, որպեսզի վերջ դրվի ցեղասպանության քաղաքականությանը, եւ պատասխանատվության ենթարկել Օմար Ալ-Բաշիրին: Նամակի հեղինակները նշում են, որ առանց միջազգային հանրության աջակցության իրավիճակը կարող է կրկին լարվել, ինչը հումանիտար նոր աղետ կլինի եւ հարյուր հազարավոր մարդկանց մահվան պատճառ կդառնա:

2011թ. Հարավային Սուդանում հանրաքվե է լինելու, որտեղ որոշվելու է՝ անկախանա՞լ, արդյոք, Հյուսիսային Սուդանից, թե` ոչ: