Գերմանական Siemens Energy ընկերությունը, որը հաղթող է ճանաչվել է տենդերում, Վրաստանում բարձր լարման երկու հոսանքագիծ է կառուցելու, հաղորդում է «Բիզնես-Գրուզիան»:
Այդ նախագիծը մաս է կազմում Black Sea Transmission Network Project (Էլեկտրականության գծերի սեւծովյան ցանց) նախագծին՝ Վրաստանի ամենից նշանակալից ենթակառուցվածքային նախագծերից մեկին: Նախագծի պատվիրատուն «Էներգոտրանս» ընկերությունն է: Նախագծի արժեքն է 170 մլն եվրո (215 մլն դոլար) եւ կավարտվի 2013թ.:


























