ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով Հայաստանում «Ինտերպոլի» ազգային կենտրոնի կենտրոնական բյուրոյի, ուղեւորային մաքսային հսկողության բաժնի, ԱԱԾ սահմանային զորքերի աշխատակիցների հետ, բացահայտել ու կանխել են հանրապետություն ապօրինի թմրամիջոց ներկրելու դեպք:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նոյեմբերի 10-ին, Սան Պաոլո-Դուբայ-Երեւան չվերթի ժամանումից հետո մաքսատան աշխատասենյակում զննության է ենթարկվել Ուկրաինայի քաղաքացի, 42-ամյա Իրինա Շելեւերի ուղեբեռը: Նրա ուղեբեռում գտնվող օճառի 7 տարաներից հայտնաբերվել է մեկական փաթեթ՝ սպիտակ գույնի փոշենման զանգվածով:

Հայտնաբերվածն առգրավվել է եւ ուղարկվել փորձաքննության, որտեղ պարզվել է, որ ավելի քան երեք կգ փոշենման զանգվածը կոկաին դմրամիջոց է, որի արժեքը սեւ շուկայում կազմում է մոտ մեկ մլն դոլար:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: