ՀՀ նախագահի նստավայրում, նոյեմբերի 17-ին տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակին արժանացած անձանց նվիրված փոստային բացիկի և հատուկ ծրարի մարման արարողությունը: Մարման պաշտոնական արարողությանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, «Կասպերսկու լաբորատորիայի» գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին,

Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը և «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը:

«Հայփոստ» ՓԲԸ-ից NEWS.am-ին հայտնում են, որ փոստային բացիկի անվանական արժեքը 240 ՀՀ դրամ է, տպաքանակը՝ 500 հատ, դիզայները Վահագն Մկրտչյանն է, տպարանը՝ AMPG Group, Հայաստան: