ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանի աշխատակիցները հայտնել են, որ ուղեբեռի համալրման բաժնով հնարավոր է հասնել օդանավերին՝ խուսափելով անվտանգության բոլոր համակարգերի ստուգումներից։

LifeCorr հավելվածի օգտատիրոջ ուղարկած կադրերում երեւում է, թե ինչպես է «Վնուկովո» օդանավակայանի աշխատակիցը Ա տերմինալից ուղեբեռի համալրման սրահի միջով դուրս գալիս թռիչքուղի՝ խուսափելով անվտանգության բոլոր համակարգերի ստուգումներից, փոխանցում է  Lifenews-ը։

Օգտատերը նկարագրել է իր անցած ուղին, որը տեւել է 4.5 րոպե՝ հաշվառման սեղանից մինչեւ օդանավ։ Օրենքով ուղեբեռի համալրման սրահից ելքը դեպի թռիչքուղի եւ հակառակը պետք է անցնի անվտանգության համակարգերի մոտ ստուգումներ անցնելու միջոցով, որտեղ պետք է ցույց տալ սրահ մտնելու հատուկ թույլտվությունը եւ անցնել մետաղորսիչը։

Աղբյուրը նշում է, որ տերմինալում այդ ընթացակարգն անցնելն ավելի հեշտ է։