Լուգանսկում տեղի ճանապարհային ոստիկանությանը նվիրված հուշարձան են կանգնեցրել։ Այս մասին ասված է Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության պետական հեռուստառադիոընկերության պատրաստած ռեպորտաժում։ Հուշարձանը իրենից ներկայացնում է խորհրդային ՎԱԶ 2101 ոստիկանական մեքենա։ «Սա կմտնի մեր հանրապետության պատմության մեջ»,- ասել է Լուգանսկի ՃՈ պետ Կոնստանտին Պլախոտնյուկը, որը հուշարձանի համար շնորհակալություն է հայտնել «մեր եղբայր Վարդանչիկից» փոխանցում է «Մեդուզա»-ն։
«Որոշում է կայացվել գեղեցիկ նվեր անել՝ որպես հիշատակ ԽՍՀՄ-ի մասին։ Որոշեցինք, նվիրեցինք, հպարտանում ենք»,- ասել է ԼԺՀ ազգային դրուժինայի անդամ Վարդան Հայրապետյանը։











