Բաքվում սկսվել է Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների դեմ առ դեմ հանդիպումը, ավելի ուշ նրանց կմիանան պատվիրակության անդամները:
Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, բացելով բանակցությունները՝ նախագահ Ալիեւը մատնանշել է օրակարգի մեծությունը. «Ձեր այցը շատ կարեւոր է մեր կապերի հետագա զարգացման համար, առավել եւս, որ քննարկելու բան ունենք»: Ադրբեջանի նախագահը երկրների հարաբերությունները որակել որպես անկեղծ, բարիդրացիական եւ ռազմավարական-գործընկերային:
Մեդվեդեւը համաձայնվել է այդ գնահատականին. «Հուսով եմ, որ կարող ենք քննարկել մեր երկկողմ հարաբերությունների առկա վիճակը, տարածաշրջանային օրակարգը, միջազգային հարցերը, նաեւ կարեւոր փաստաթղթեր ենք ստորագրելու: Այն որ մենք պարբերաբար հանդիպում ենք, դա սերտ, ամուր եւ բարեկամական հարաբերությունների գրավականն է: Այսպիսին ենք մենք տեսնում ռուս-ադրբեջանական հարաբերությունները»:




























