Նյու Յորքի մետրոն ջրհեղեղների ժամանակ կփակեն: NASA-ի ինժեներները ներկայում աշխատում են նյույորքյան մետրոպոլիտենի պատվերի վրա. նրանք փորձարկում են սանդուղքը, որը ջրհեղեղի դեպքում հերմետիկ փակում է մուտքը:

Ինժեներները պատվերը ստացել են 2012 թվականի «Սենդի» փոթորկից հետո, որի հետեւանքով ԱՄՆ-ի հյուսիս-արեւելյան բոլոր տարածքները հեղեղվել էին:

Հեղեղվել էր նաեւ Նյու Յորքի ստորգետնյա անցուղին: Մետրոյին հասցված վտանգը 5 մլրդ դոլար են գնահատել:

Ըստ NTDTV-ի, ներկայում պոտենցիալ հեղեղումների գոտում շուրջ 400 հազար նյույորքցի է բնակվում, որոնց թիվը 2050 թվականին կարող է աճել 2 անգամ: