Արմավիր քաղաքի բնակիչ Վիգեն Մկրտչյանը գողության կասկածանքով 2015թ. հոկտեմբերի 27-ին բերման է ենթարկվել Արմավիրի ոստիկանության բաժին եւ տվել ինքնախոստովանական ցուցմունք:
Նա խոստովանել է, որ Արմավիրում գտնվող տներից մեկից գողացել է ոսկեղեն ու բանկային քարտ: Նա պատմել է, որ ժամանակին ապրել է այդ տեղանքում, ճանաչել է տանիրոջը եւ հեշտությամբ կարողացել է կատարել հանցագործությունը: Այնուհետեւ գնացել է խաղատուն եւ «հարստացրել» այն:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:











