Երկուսուկես տարի է՝ ամեն օր խոսվում է նոր «երրորդ ուժ» ձեւավորելու, Ռոբերտ Քոչարյանի ակտիվանալու մասին, սակայն մինչ օրս այդ ուժը չի ձեւավորվում եւ Քոչարյանն էլ չի ակտիվանում: Սեպտեմբերի 3-ին հրավիրված ասուլիսում հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը:
Նա նաեւ հավելեց, որ ՀԱԿ-ը շատ հանգիստ է վերաբերում նոր ուժի ձեւավորման մասին խոսակցություններին, քանի որ իր ջանքերն ուղղորդել է «բռնապետության դեմ պայքարի ուղղությամբ»: «Եթե ստեղծվելու է նոր ակտիվ ուժ, որն օգնելու է մեզ այդ պայքարում, մենք միայն կողջունենք: Եթե ստեղծվելու է մի ուժ, որն իրականում փորձելու է շեղել ժողովրդին իրական՝ բռնապետության դեմ պայքարից, բնականաբար, այդ ուժի մասին մենք ամեն ինչ կասենք, ցույց կտանք, որ նրանք իրականում կատարում են շանթարգելի ֆունկցիա: Բաց այդ, ժողովուրդն էլ անմիջապես կզգա, այդ ուժը բռնապետության դե՞մ է, թե` ոչ»: Այդ ուժը, Զուրաբյանի խոսքով, լինելու է իշխանությունների կողմից մոգոնված պրոյեկտ:
«Խոսում են «երրորրդ ուժի» մասին, բայց մինչեւ հիմա ասպարեզում կան միայն երրորդական ուժեր»,-նկատեց ՀԱԿ համակարգողը:




























