Թուրքիայի Յոզգաթում ավտոբուսի սպասող հանրապետական դատախազին ծեծել են ծխելու համար: Դատախազին տեղափոխել են հիվանդանոց, իսկ նրան ծեծող 2 հոգուն ստորագրությամբ բաց են թողել:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ դատախազ Օզջան Չուբուքօղլուն կանգառում սպասելիս է եղել ավտոբուսին, երբ 2 հոգի մոտեցել են եւ հարցրել, թե Ռամադանի ընթացքում ինչո՞ւ է ծխում։ Դատախազը ուշադրություն չի դարձրել հորդորներին եւ շարունակել է ծխել։ 2 անցորդները հասկացել են, որ դատախազի հետ գործ ունեն, այնուամենայնիվ սկսել են ծեծել նրան։ Շտապ օգնության մեքենայով դատախազին տեղափոխել են հիվանդանոց։
Դեպքի հետ կապված, ոստիկանություն բերման ենթարկված 2 անցորդները ստորագրությամբ բաց են թողնվել:



























