Թուրքիայի Բուրսա նահանգի Ինեգյոլի շրջանի 20-ամյա բնակչուհի Փնարը, նշանածի կողմից լքվելուց հետո, իրեն նետել է 4-րդ հարկից, սակայն փրկարարների բացած անվտանգության գորգը պաշտպանել է աղջկան վնասվելուց։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ 20-ամյա Փնարն իմանալով, որ որոշ ժամանակ առաջ իրենից հեռացած նշանածը ուրիշի հետ է նշանվել, բարձրացել է մի կիսակառույց շենքի տանիք՝ ինքնասպանություն գործելու համար։

Բնակիչների ահազանգից հետո, դեպքի վայր ժամանած ոստիկանները փորձել են համոզել նրան հետ կանգնել նետվելու որոշումից, սակայն աղջիկը նետվել է եւ հայտնվել փրկարարների կողմից արագ բացված անվտանգության գորգի վրա։

Ինքնասպանության փորձ կատարած աղջկան տեղափոխել են հոգեբանի մոտ։