«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) երկարաձգում է Hi Line ծառայությանը միանալու ակցիայի ժամկետը: Մինչեւ 2010թ-ի դեկտեմբերի 31-ը ներկայացնելով միացման հայտ եւ կնքելով համապատասխան պայմանագիր` հաճախորդները կազատվեն առաջին ամսվա բաժանորդային վարձից, կստանան անվճար ADSL մոդեմ եւ Hi Line ծառայության միացումը կիրականացվի անվճար: Ծառայությունն արդեն հասանելի է Հայաստանի 35 քաղաքում:
Ակցիայի պայմանների համաձայն միացումից հետո` առաջին 12 ամսվա ընթացքում, անսահմանափակ սակագնային փաթեթից օգտվող հաճախորդները կարող են անցում կատարել ավելի բարձր արագությամբ անսահմանափակ սակագնային փաթեթների: Եթե բաժանորդն օգտվում է մեգաբայթային սակագնային պլաներից, ապա նա կարող է անցնել դեպի անսահմանափակ սակագնային պլան կամ ավելի մեծ լիմիտով փաթեթ:




























