Ամերիկացի եւ ավստրալացի աստղագետներն առաջին անգամ ձեռք են բերել ձեւավորվող էկզոմոլորակի լուսանկարները։ Իրենց հետազոտությունների արդյունքները հեղինակները հրապարակել են Nature ամսագրում, իսկ դրանք հակիրճ ներկայացրել է Սիդնեյի համալսարանի կայքը։

Ձեւավորվող էկզոմոլորակը պտտվում է Երկրից 450 լուսնային տարվա հեռավորության վրա գտնվող LkCa 15 աստղի շուրջը։ Մոլորակը շրջապատված է գազափոշու սկավառակով։ Հենց նրանից էլ էկզոմոլորակը նյութ է հավաքում իր ձեւավորման համար։

Ավելի վաղ գիտնականները մոտ 1.9 հազար նման երկնային մարմինների ուսումնասիրության ժամանակ դրանց կազմում փոփոխություններ չէին հայտնաբերել։ Երկրային աստղադիտարաններից բարձր կետային ուսումնասիրություններ կատարելիս գիտնականներին խանգարում են մթնոլորտային երեւույթները, փոխանցում է Lenta-ն։

Դրանց ազդեցությունը թուլացնել եւ մոլորակը ուսումնասիրել հաջողվել է Արիզոնայում գտնվող LBT (Large Binocular Telescope)-ի միջոցով։

LKCA 15 b-ն հայտնաբերվել է 2011թ.։ Էկզոմոլորակը Յուպիտերից 6 անգամ ծանր է։