Ամերիկյան ColorWare ընկերությունը MacBook Pro դյուրակիր համակարգիչը թողարկել է մարմարե պատյանով, իսկ Apple ընկերության տարբերանշանը 999 հարգի ոսկուց է: Ընդհանուր առմամբ, այդպիսի համակարգչի 10 օրինակ է թողարկվել՝ 7.500 դոլար արժողությամբ: Այս մասին գրում է Luxurylaunches-ը:
ColorWare Limited MacBook Pro Marble համակարգիչն ամբողջական մարմարի կտորի տեսք ունի: Հիմքում ստանդարտ նոթբուք է՝ 15 մատնաչափ շրջանագծով Retina էկրանով, 16 ԳԲ օպերատիվ հիշողությամբ, Intel Quad-Core i7 պրոցեսորով:
Ըստ Lenta-ի, ColorWare ընկերության ղեկավար Ջասթին Սիզեւսկին նշել է, որ ընկերության դիզայներներն «էլիտար MacBook Pro Retina են ստեղծել, որը հռոմեական արձաններից պոկված մարմար է հիշեցնում»:





























