2011 թ. պետական բյուջեի նախնական տարբերակով ծախսերը կազմելու են 986 մլրդ դրամ (մոտ 2,6 մլրդ դոլար), եկամուտները՝ 848 մլրդ դրամ (մոտ 2,3 մլրդ դոլար)։ Դեֆիցիտը պլանավորվել է 138 մլրդ դրամ (մոտ 370 մլն դոլար) կամ ՀՆԱ-ի 3,89 տոկոսը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:
Նախորդ տարվա համեմատ սա բյուջեի բավական կոշտ նախագիծ է, որտեղ եկամուտների պլանը բարձրացվել է 106 մլրդ դրամով (մոտ 280 մլն դոլար), իսկ ծախսերը՝ մոտ 50 մլրդ դրամով (մոտ 135 մլն դոլար)։ Դեֆիցիտը պակասել է 55 մլրդ դրամով (մոտ 140 մլն դոլար դոլար)
Հիշեցնենք, որ 2010 թ, պետական բյուջեի եկամուտները, ըստ օրենքի, 742 մլրդ դրամ է (մոտ 2 մլրդ դոլար), ծախսերը՝ 935 մլրդ դրամ (մոտ 2,5 մլրդ դոլար), իսկ դեֆիցիտը՝ 193 մլրդ դրամ (մոտ 500 մլն դոլար)։




























