Կրկնակի օլիմպիական չեմպիոն, ձողացատկի աշխարհի ռեկորդակիր Ելենա Իսինբաեւան, ով մի քանի անհաջողություններից հետո հայտարարել էր, թե հեռանում է մեծ սպորտից, վերսկսել է մարզումները: Ավելին` նա գրազ է եկել իր մարզիչ Վիտալի Պետրովի հետ: Եթե Իսինբաեւան կարողանա հաղթահարել 5,1 մ բարձրությունը, ապա մարզիչը ստիպված կլինի ծակել ականջը եւ գինդ կպցնել: Պերովը համաձայնել է գրազին: Վկան Ռուսաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Վալենտին Բալախնիչեւն է: Իսինբաեւային պատկանող աշխարհի ռեկորդը հավասար է 5,06 մետրի եւ տեսագրությունում հստակ երեւում է, որ ռեկորդային ցատկի ժամանակ նա մի քանի սանտիմետր բարձր էր նշաձողից:



























