Ի՞նչ մեքենաներով են երթեւեկում աշխարհի երկրների առաջնորդները: Պարզվում է, որ նրանցից շատերը նախապատվությունը տալիս են արտադրության վայրին, այսինքն հայրենական արտադրությանը:

Այսպես, օրինակ, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երթեւեկում է զրահապատ Cadillac լիմուզինով, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին՝ Citroen C6-ով:

Ինչ վերաբերում է Չինաստանի առաջնորդ Հու Ցզինթաոյին, նա նախընտրում է Hongqi HQE (Red Flag) լիմուզինը:

Իտալիայի ամենասկանդալային գործիչը՝ Սիլվիո Բեռլուսկոնին նախընտրում է զրահապատ  Maserati Quattroporte-ն, իսկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին դուր է գալիս Audi-A8-ը:

Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա 2-ի համար Bentley ընկերությունը պատրաստել է երկու բացառիկ Bentley State Limousine մեքենա:

Հարկ է նշել, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն այն նախագահներից չէ, ովքեր անձնական օրինակով աջակցություն են ցուցաբերում հայրենական ավտոարտադրությանը: Սովորաբար նա երթեւեկում է գերմանական արտադրության զրահապատ  «Mercedes-Benz S600 Pullman Guard» լիմուզինով: